211652_close_icon
views-count1141 դիտում article-date 16:52 21-01-2024

Իրանն առաջիկա 3 տարվա ընթացքում կատարելագործված արբանյակակիր կստեղծի

News.am-ի փոխանցմամբ՝ Իրանը առաջիկա երեք տարիների ընթացքում կատարելագործված արբանյակակիր կստեղծի, որը արբանյակներ կուղարկի գեոստացիոնար ուղեծիր Երկրից 36 հազ․ կիլոմետր բարձրության վրա, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական բաժնի հրամանատար, գեներալ Ալի Ջաֆարաբադին, հաղորդում է Tasnim-ը։

Ջաֆարաբադին ողջունել է տեղական  Soraya արբանյակի հաջող արձակումը, որն ուղարկվել է երկրամերձ ուղեծիր (LEO) «Qaem-100» արբանյակակիր հրթիռի միջոցով:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը 11 րոպեում հաջողությամբ արբանյակն ուղեծիր են դուրսբերել  Երկրից 750 կիլոմետր բարձրության վրա՝  պինդ վառելիքով աշխատող, եռաստիճան «Qaem-100» արբանյակակրի միջոցով։

Գեներալ Ջաֆարաբադին նշել է, որ թեև «Qaem-100»-ը շահագործման է հանձնվել գործառնական ցիկլի համար, սակայն ԻՀՊԿ-ն հաջորդ տարի կիրականացնի «Qaem-105»-ի փորձարկումը:

Ըստ գեներալի, առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանը փորձարկելու է «Qaem-120» արբանյակակրի արձակումը, որը նախատեսվում է ուղեծիր ուղարկել Երկրից 36 հազար կիլոմետր բարձրության վրա։

Գեներալը նշել է, որ Իրանը ունի տեխնիկական նոու-հաու-ներ՝ բարդ պինդ վառելիքի շարժիչներ արտադրելու համար, որոնք կարող են դիմակայել շատ բարձր ջերմաստիճանի ու ճնշման և հագեցած են բարձր ճշգրտության բոցամուղներով։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրանական առաջին ռազմական արբանյակը՝ Noor-I-ը, արձակել է  2020 թվականի ապրիլին, իսկ Noor-II-ը՝ 2022 թվականի մարտին:

Դրանք ուղեծիր են դուրսբերվել «Qassed» արբանյակակրի միջոցով, որը նախագծել և արտադրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը:

Նմանատիպ նյութեր