211652_close_icon
views-count40492 դիտում article-date 17:56 21-01-2024

Արտառոց դեպք՝ ՀՀ կենտրոնական բանկում. տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործով ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն է, դիմի ընդունարան, սակայն այդ քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարանին, այլ հարձակվել է Ա. Նալբանդյանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցի՝ Արթուր Հարությունյանի վրա՝ հարվածելով նրա ոտքին։

Բանկում ծառայություն կատարող ոստիկանները ստիպված ուժ են կիրառում և նրան իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածով ձերբակալում և տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Երվանդ Ս.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր