211652_close_icon
views-count145488 դիտում article-date 18:05 24-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. նռնակով զինված տղամարդը մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. տեղում ծառայություն կատարող կին ոստիկանը իսկական խիզախություն է ցուցաբերել. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նռնակով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը:   

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Գերոգի Այվազյանն ու նույն գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի պետ Վանիկ Ղազարյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարաչության պետ Գևորգ Սեդրակյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ տղամարդը զինված է նռնակով կամ նռնակներով: Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության:  

Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:

Քիչ առաջ ոստիկաններին ու քննիչներին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Օգսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վազգեն Բադալյանի ևՀովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը:  

Ներսում գտնվող ականատես տղամարդն է ֆոտոլրագրողի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած դեպքից: Նա ասում էր, որ նռնակով զինված տղամարդը մտել է ներս և հայտնել է, որ ինքը մտադրություն չունի պատանդներ վերցնելու  և պահանջում էր, որպեսզի դեպքի վայր հրավիրեն լրագրողների:

Նա հայտնել է, որ ինքը Բյուրեղավանից է և կանանց հորդորել է, որպեսզի դուրս գան բանկից, այդ ժամանակ կին ոստիկանը, ցուցաբերելով համարձակություն, ատրճանակը մոտեցել է նրան, ով նռնակի օղակը քաշած է եղել ու հայտնել է, որ եթե նա չշարունակի հակաօրինական գործողությունները, ինքը իրավունք ունի նրան վնասազերծել, սակայն տղամարդը հայտնել է, որ կպայթեցնի «լիմոնկան» ու կին ոստիկանը շարունակել է զրույցը նրա հետ, որից հետո 5-7 րոպեի ընթացքում ժամանել են ոստիկաններն ու որոշ բանակցություններից հետո նրան վնասազերծել ու տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր