211652_close_icon
views-count997 դիտում article-date 10:13 22-01-2024

Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչներն ազատության մեջ են․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում գտնվող գերիների/ռազմագերիների թեման, այդ թվում` Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, անընդհատ տարբեր քննարկումների տիրույթում է: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Գլխավոր մտորումներից մեկն այն է, թե ի՞նչ ճակատագիր է նրանց սպասվում և նրանց` Բաքվի բանտերում գտնվելը, ի՞նչ է տալիս Ադրբեջանի իշխանություններին:

Սրան զուգահեռ, իր վերջին ելույթներից մեկում, Ադրբեջանի նախագահը նաև խոսեց այն անձանց մասին, որոնց գերեվարումն ամբողջական կդարձներ իր նպատակը` ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են և նա գիտակցում է, որ Արցախի նկատմամբ վերահսկողությունը տարբեր գործոններով պայմանավորված, իրեն ավելի շատ նվեր է մատուցված, ինչը վերջինիս մոտ որոշակի թերարժեքության բարդույթ է առաջացրել:

Իհարկե, այն ինչ ուզում է անել Ալիևը` հաղթանակաների, հաղթական ոգու անկում և հաղթողի հոգեբանություն ունեցող անձանց նկատմամբ սարսափելի ճնշումներ, անում է հայաստանյան իշխանությունը:

Ցավոք, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ է
Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ և արձանագրվող ու շարունակվող կորուստների հիմնական պատճառը հենց դա է»:

Նմանատիպ նյութեր