211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:58 22-01-2024

Իրանի նախագահը հունվարի 24-ին կայցելի Թուրքիա

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Հայտնում է «ԻՌՆԱ»-ն։

Իրանի նախագահի այցը Անկարա տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։

Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից բացի, սպասվում է Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացումը:

Նմանատիպ նյութեր