943 դիտում
16:42 23-01-2024
Միրզոյանը չի բացառում ականապատ դաշտերի վերաբերյալ նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին
Հայաստանը տրամադրված է շարունակելու Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումները։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը։
«Հայկական կողմը տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք՝ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև հետագայում տարօրինակորեն շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզները այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։
Այստեղ տեղին է հիշել, որ ականապատումն այդ տարածքներում սկսվել էր 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից։ Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, որը մեզ հասանելի էր»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով ականների տեղակայման վերաբերյալ նոր տեղեկատվությունը վերականգնելու։

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
20:52 25-01-2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ. ՀՀ ԱԱԾ
Այս բաժնից
727 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը
739 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1510 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար