211652_close_icon
views-count763 դիտում article-date 13:36 16-11-2024

ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթաժողովի պանելային քննարկմանը՝ անդրադառնալով արհեստական բանականության կիրառմանը ֆինանսական ոլորտում։

Նա խոսել է ԱԲ-ի ռիսկերի և հնարավորությունների մասին՝ ընդգծելով կիբերհարձակումների վտանգը, տվյալների որակի խնդիրները, ինչպես նաև փոքր ընկերությունների համար մրցակցային անհավասարության ռիսկերը, որոնք կարող են առաջանալ տեխնոլոգիաների բարդության և ոչ թափանցիկության պատճառով։

Միևնույն ժամանակ, Մարտին Գալստյանը կարևորել է ԱԲ-ի ընձեռած հնարավորությունները, ինչպիսիք են ծախսերի նվազեցումը, արդյունավետության և արտադրողականության բարձրացումը, անհատականացված ծառայությունների զարգացումը և նոր բիզնես մոդելների ստեղծումը։

Նա նշել է, որ այս բոլոր բարելավումներին զուգահեռ, ֆինանսական ոլորտում անհրաժեշտ է խիստ վերահսկել ռիսկերը և ապահովել հավասար պայմաններ բոլորի համար։

Նմանատիպ նյութեր