211652_close_icon
views-count634 դիտում article-date 19:51 23-01-2024

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԱԺ պատվիրակության հետ

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի գլխավորած պատվիրակության հետ։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորները Ստրասբուրգ են այցելել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում՝ ծանոթանալու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկայի եվրոպական չափանիշներին:

Դեսպան Խաչատրյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրել է արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Եվրոպայի խորհրդի դերակատարությունը, կազմակերպության ձեռքբերումները և առկա մարտահրավերները, Հայաստան-ԵԽ համագործակցության օրակարգը, ինչպես նաև մշտական ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները։Ե

Նմանատիպ նյութեր