1063 դիտում
22:11 23-01-2024
Ստոլտենբերգը ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների համար
Ռուսաստանն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, դաշինքն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Մոսկվան ճիշտ պատկերացում ունենա իր մարտունակության աստիճանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերի հայտարարությունը:
«Մենք ՆԱՏՕ-ի որևէ դաշնակցի համար ուղղակի սպառնալիք չենք տեսնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է անում Ռուսաստանը», - ասել Է Ստոլտենբերգը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կարծում է, որ Ռուսաստանը առաջիկա տասնամյակում կարող է մտնել որևէ եվրոպական պետության մայրաքաղաք, մասնավորապես՝ Բալթյան երկրներում:
Նա հավելել է, որ դաշինքն ուժեղացնում է ներկայությունն իր արևելյան մասում, ավելացնում ներդրումները պաշտպանության ոլորտում, անցկացնում է վարժանքներ, ներառյալ առաջիկա զորավարժությունները:
«Քանի դեռ մենք դա անում ենք, ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակումներ չեն լինի», - ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
13:16 17-11-2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
970 դիտում
12:36 17-11-2024
Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա
994 դիտում
10:59 17-11-2024
Ռուսաստանը կրկին հետախուզում է հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին