211652_close_icon
views-count895 դիտում article-date 23:42 23-01-2024

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետը մեկնել է Իրաք

Հունվարի 23-ին Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MİT) պետ Իբրահիմ Քալընը մեկնել է Իրաք: Փոխանցում է Ermenihaber-ը։

Քալընը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ռեշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիյա էս Սուդանիի հետ: Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել մի շարք շիայական, սուննիական խմբավորումների և Իրաքի թուրքմենների ներկայացուցիչների հետ:

MİT-ի պետը կողմերի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում հստակեցում է կատարվել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում Թուրքիա-Իրաք համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և դրա Իրաքի վրա ունեցած ազդեցությանը:
Թուրքական մեդիայում այցը որակվել է որպես ծայրահեղ կարևոր և այն պայմանավորվել է երկու երկրների միջև ահաբեյչության դեմ պայքարի հարցում ծագած տարաձայնություններով:

Նմանատիպ նյութեր