211652_close_icon
views-count952 դիտում article-date 22:59 24-01-2024

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահին

Հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ռումինիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման վերընթաց դինամիկան հետայսու ևս կպահպանվի՝ ներգրավվելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ֊ԵՄ հարաբերությունների ըմդլայնման հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր