211652_close_icon
views-count1105 դիտում article-date 20:40 25-01-2024

Հանրապետականը մի նպատակ ունի՝ ինշխանափոխություն հանուն մեր հայրենիքի․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ գործուղումներից վերադառնամ Երևան, ինչպես միշտ, այցելելու եմ քաղբանտարկյալ ընկերներիս՝ Արմենին, Նարեկին, Մամիկոնին, ու «ոնց ես, ինչ կա»-ից հետո ստանալու եմ նույն հարցը՝ պայքարի առաջիկա անելիքների մասին:

Ու ի՞նչ պիտի իրենց պատասխանեմ: Ասեմ, որ երբ իրենք մեր բոլորի փոխարեն նեղության մեջ են, որոշ մարդկանց չհիմնավորված ամբիցիաների պատճառով բան ու գործներս թողած արձագանքո՞ւմ ենք (իսկ շատ հաճախ՝ շան տեղ չենք դնում) «ընդդիմադիրների» ստերին:

Փաշինյանին ո՞վ ա բերել... Հայելու մեջ նայելով՝ այդ հարցը տվեք, տիկնա՛յք և պարոնայք: Ախր շատ լավ գիտեմ, թե որ մեկդ 18-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխոոոոոով» գոռացել, որ մեկդ որ ռեստորանում ինչ խմիչք է խմել էտ առիթով, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին, որ մեկդ ինչ հագած ու անհանգստությունից քրտնելով՝ ինչքան է սպասել իրա ընդունարանում...

Բոլորը գիտեմ:

Մի՛ ստիպեք պատմեմ, թե ոնց այն ժամանակ, երբ մենք փողոցում պայքարում էինք, լուրջ դեմքերով սրճարաններից մեկում «հանդիպումներ» էիք անում «հերթագրվածների» հետ: Պատմե՞մ, թե ինչից էիք խոսում:

Մի՛ ստիպեք, ախպոր պես, մի՛ ստիպեք անցնենք դաշտը մաքրելուն. դրա ժամանակ չի:

Հանրապետականը մի նպատակ ունի՝ իշխանափոխություն՝ ինշխանափոխություն հանուն մեր հայրենիքի: Ձեր կեղտոտ խաղերի ժամանակն ու հավեսը չունենք:

Հուսամ՝ կսթափվեք:

Գո՛րծ արեք, իսկ եթե չեք կարողանում, մի՛ խանգարեք»,- գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր