1201 դիտում
11:58 08-05-2024
Սա Սրբազանի շարժումը չէ, սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի. շարունակվում է «Շիրակը հանուն հայրենիքի» խաղաղ երթը
«Խնդրում եմ՝ միասին շարժվեք դեպի մայրաքաղաք, ոտքի՛ հայ, սա Սրբազանի շարժումը չէ, սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի: Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը առուվաճառքի առարկա դարձնեն, պետք է նրանք հասկանան՝ մենք պաշտպանում ենք հողը, այն հողը, որի վրա պետք է իրենց աթոռը դնեն նստելու համար: Պետք է սթափվել ու արթնանալ, բոլորս ոտքի՛»,- այսպես է շարունակվում Գյումրուց այսօր վաղ առավոտյան մեկնարկած «Շիրակը հանուն հայրենիքի» երթը:
Երթի ժամանակ նաեւ անդրադարձ եղավ 2018 –ին հեղափոխականների քայլերթին Գյումրիից.
«6 տարի առաջ այստեղից սկսվեց ի չարս քայլքը, այստեղից են սկսել քայլել, իսկ այսօր սուրբ քայլ է, Սրբազանի գլխավորությամբ ու սրբազան պայքարի համար, խնդրում եմ՝ բոլորս սթափվենք ու միանանք: Հայրենիքն ունի այսօր ցանկացածիդ կարիքը»: Երթը ընթանում է հայրենասիրական երգերով, սթափության կոչերով՝ «Հոգեւոր Հայաստանը հաղթելու է ստին, կեղծիքին, չարին: Այս պայքարը պայքար է արդարության, մենք ոտքի ենք կանգնել միայն դրա համար, բոլորս պարտավոր ենք արձագանքել, անտարբեր չմնալ, սա մեր հայրենիքն է»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
23:39 30-05-2024
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 31-ին քննարկում է նախաձեռնել
2056 դիտում
19:48 25-05-2024
Բագրատ Սրբազանի սենյակում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
643 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը