1090 դիտում
18:18 26-01-2024
Իջևան և Վարդենիս համայնքներում կիրականացվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևից բխող կարևոր ծրագիր
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի Գործողությունների ազգային ծրագրի հիման վրա՝ Հայաստանում առաջին անգամ մշակվել են տեղայնացված գործողությունների ծրագիր և ժամանակացույց Իջևան և Վարդենիս համայնքների համար։ Ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգային բաղադրիչին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՄԱԿ-ի N 1325 բանաձևի դրույթների իրականացման Իջևան և Վարդենիս համայնքների 2023-24 թվականների տեղական գործողությունների և ծրագրի իրականացման ժամանակացույցի» շնորհանդեսի ժամանակ հայտնեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը՝ հավելելով, որ ծրագրում մատնանշվում են բռնի տեղահանված կանանց խնդիրները և նոր սահմանային իրավիճակի արդյունքում ստեղծված անվտանգային մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը կանանց ու աղջիկների վրա։ Ծրագրով կարևորվում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծվում է ՏԻՄ-երի ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը։
«Երբ ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևով սկսեցինք աշխատել ազգային ծրագրի վրա, Հայաստանը դեռ խորացված պատերազմական իրավիճակում չէր։ Ծրագիրը մշակելիս՝ ավելի շատ փորձում էինք պատկերացնել, կանխատեսել և կանխարգելիչ միջոցառումներ ներառել ազգային ծրագրում, բայց, ցավոք սրտի, ծրագրի իրականացման երկրորդ փուլում անմիջապես առերեսվեցինք այն խնդիրների հետ, որոնց մասին նշել էինք նախապես։ Պատերազմական իրավիճակը մեզ ստիպեց հասկանալ, թե որքանով են կանայք խաղաղության և անվտանգության դրույթներով ապահովված մեր երկրում և որքանով ենք կարողանում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Շատ կարևոր է, որ միջոցառումներն իրականացրեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ և մեր ծրագրերին, նպատակներին, երազանքներին աջակցեց նաև Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամն իր ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվեց նաև Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից տրամադրված դրամաշնորհներով, որտեղ անդրադարձ էր կատարվում ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողություններին»,- ասաց Առաքելյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը իրականացվել է երկու փուլով։ Առաջին փուլում հնարավոր եղավ հանրայնացնել թիվ 1325 բանաձևից բխող ազգային ծրագիրը և տեղայնացնել երկու համայնքներում։
«Մենք փորձում էինք անընդհատ գտնել հիմնադրամներ, որովհետև այսօր, ցավոք սրտի, համայնքային բյուջերենը շատ փոքր են, և հնարավոր չէ բնակիչների առջև ծառացած բոլոր խնդիրները լուծել։ Բարեբախտաբար, Մեծ Բրիտանիայի Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի միջոցով հայտարարեց ծրագրի երկրորդ փուլի իրականացման մասին, որին մեր կազմակերպությունը նույնպես մասնակցեց։ Հիմա փորձում ենք կյանքի կոչել տեղական ծրագրերը՝ կազմակերպելով վերապատրաստումներ»,- նշեց Առաքելյանը։
«Ուժեղացնելով Արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի հայաստանյան համակարգող, «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» ներկայացուցիչ Քնարիկ Մկրտչյանը մանրամասներ հայտնեց ծրագրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործընկերային համագործակցությունը մեծապես նպաստում է համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
«Ծրագրի ամենակարևոր կողմն այն է, որ նրա իրակացումը նպաստելու է Հայաստանի բնակիչների անզվտանգության ապահովմանը։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս 2021 թվականին։ Այդ ժամանակահատվածը մեր երկրի համար լի էր նոր մարտահրավերներով, հետպատերազմյան իրողություններով, ուստի ցանկացած բնույթի ծրագիր կամ գործողություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր խորապես հասկանալ, թե որոնք են այդ պահի առաջնահերթությունները։ Այդ պատճառով ծրագրի մեկնարկային փուլ հանդիսացավ հենց իրավիճակի վերլուծության հետազոտական աշխատանքների իրականացումը, որի արդյունքում էլ Հայաստանում կանխորոշվեց թեմատիկ առաջնահերթությունը, այն է՝ «կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը»,- ասաց Մկրտչյանը։
Ըստ նրա՝ ծրագիրն ունի մի քանի հիմնական նպատակներ, որոնցից առաջինը քաղաքացիական հասարակության և հատկապես կանանց կազմակերպությունների ու խոցելի խմբերի շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունների ուժեղացումն է։ Երկրորդ կարևոր նպատակն է ծրագրի տարբեր գործողությունների ու ցանցային համագործակցության միջոցով հասնել «կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հատկապես ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի շուրջ ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը։ Իսկ երրորդ կարևոր նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության և կենտրոնական ու տեղական իշխանությունների հետ համագործակցությունը։
2022 թվականին մեկնարկած ծրագրի առաջին փուլին միացան վեց կազմակերպություններ, իսկ 2023 թվականին մեկնարկած երկրորդ փուլին գործընկեր կազմակերպությունների թիվը հասավ 13-ի։ Մկրտչյանի բնորոշմամբ՝ ծրագիրի ընդունումն ու իրականացումը կարելի է համարել նախադեպ, քանի որ առաջին անգամ լիարժեքորեն իրականացվեց տեղային գործողությունների ազգային ծրագիր, որի շնորհիվ գրանցվեց երկու ձեռքբերում՝ ստացված համագործակցություն և տեղայնացված ծրագրի արդյունավետ իրականացում։
Քանի որ ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի ազգային ծրագրի հիմքերն ու իրականացման ամբողջ գործընթացը կարգավորում և ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարությունը, հետևաբար միջոցառմանը ներկա ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը նշեց, որ կան շատ փաստաթղթեր, որոնք ունեն մեծ կարևորություն մարդկության օրակարգում, և հիշյալ բանաձևը դասվում է այդ փաստաթղթերի շարքին։
«Այդ բանաձևը ոչ միայն թույլ է տալիս ամրապնդել և առաջ տանել կանանց դերն ու իրավունքները, այլև շատ համապարփակ կերպով բարձրացնում է անվտանգային խնդիրները։ Որպեսզի երկրներն ավելի արդյունավետորեն տեղայնացնեն այս բանաձևի դրույթները, նրանք մշակում և իրականացնում են գործողությունների ազգային ծրագիր։ Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ։ Մենք մշակել և իրականացնում ենք գործողությունների արդեն երկրորդ ծրագիրը 2022-24 թվականների համար։
Այդ ծրագրի ոչ միայն մշակման, այլև իրականացման գործում մեծ ներգրավվածություն ունեն հասարակական կազմակերպությունները։ Ընդհանրապես ծրագիրը ներառական բյութի է, մշակվել է ոչ միայն պետական գերատեսչությունների մասնակցությամբ, այլև լոկալ ՀԿ-ների ու միջազգային կառույցների ներգրավմամբ»,- ասաց Սուջյանը։
Նրա խոսքով՝ շատ գնահատելի է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունն աջակցում է ծրագրին, ինչը խթանում է ծրագրի իրականացումը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ հատկապես տեղայնացման առումով և հատկապես Իջևան ու Վարդենիս համայնքներում։ Սուջյանի համոզմամբ՝ ծրագիրը կդառնա լավագույն նախաձեռնություններից մեկը, որի հիմնական նպատակներից է տեղական համայնքների հզորացումը և կանանց դերի բարձրացումն ու ամրապնդումը։
ԱԳՆ ներկայացուցիչն իր խոսքը եզրափակեց կարևոր փաստաթղթի՝ «Պեկինի գործողությունների ծրագրից» մեջբերում անելով, որտեղ ասվում է, որ հակամարտություններն ազդում են ողջ բնակչության վրա, բայց կանայք և աղջիկներն ավելի խոցելի են, որովհետև անզեն են և անպաշտպան։ Սուջյանը տեղեկացրեց, որ ծրագիրը հաշվի է առնում այն մարտահրավերները և խնդիրները, որոնց այսօր բախվում է Հայաստանը։ Ծրագիրն ունի շատ կետեր, որոնք վերաբերում են բռնի տեղահանվածներին և ուղղված են նրանց կարիքների, սոցիալ-տնտեսական, իրավաբանական, հոգեբանական այլ տիպի աջակցության տրամադրմանը։
Հակամարտություններն ազդում են սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկային խնդիրների վրա, ուստի նմանօրինակ ծրագրերի իրականացումը թույլ է տալիս համապարփակ կերպով անդրադառնալ շատ հարցերի և գործոնների։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն էլ նշեց, որ իրականացված աշխատանքները մեծ ծրագրի մի մասն են, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից։ Ըստ նրա՝ ճգնաժամերը բացասական մեծ ազդեցություն են ունենում կանանց և աղջիկների վրա և այդ համատեքստում մարդկանց անվտանգությանն առնչվող հարցերը խարսխվում են մարդակենտրոն գործոնների վրա։
«Այստեղ հիշատակված «կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը ներառում է տարբեր գործողություններ, ինչպես օրինակ՝ կանանց մասնակցությունը տարբեր գործընթացներում, կանանց նկատմամբ ցուցաբերվող բռնության դատապարտումը։ Մարդակենտրոն գործոններն ուժեղացնում են հիշյալ օրակարգը՝ ներկայացնելով իրատեսական անվտանգության համապարփակ հայեցակարգ։ ՄԱԿ-ը միշտ աջակցում է կանանց մասնակցությանն իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացման գործում։ Համայնքներում կանայք պետք է ներգրավված լինեն նաև այն գործընթացներում, որոնք ուղղված են ռիսկերը գնահատելուն։ Մասնագիտացված կազմակերպությունների դերը մեծ է տեղական համայնքների ձայները տեղ հասցնելու և անվտանգային օրակարգերին կապելու առումով։ Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանում ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևից բխող ազգային ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի միջև առկա համագործակցությունը, որը կշարունակվի ապագայում՝ դառնալով շատ արդյունավետ հարթակ՝ գաղափարների փոխանակմանն ու զարգացմանը նպաստելու և գործնական լուծումներ առաջարկելու համար»,- ասաց Գալագերը։
Միջոցառման վերջում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և Իջևանի ու Վարդենիսի համայնքապետարանների միջև կնքվեց համագործակցության շարունակականության մասին հուշագիր։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին վերաբերող առաջին բանաձևն ընդունել է 2000թ-ի հոկտեմբերի 31-ին: 1325 բանաձևն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական և բանակցային գործընթացներում, խիստ կարևորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության և խաղաղության հաստատման կարևորագույն երաշխիք: Բանաձևն ընդգծում է կոնֆլիկտի՝ կանանց վրա ունեցած տարբերվող և առավել կործանարար ազդեցությունը: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ անդամ բոլոր պետություններին և դերակատարներին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը և հավասար մասնակցությունը որոշումների կայացման և բանակցային գործընթացներում:
Բանաձևն ունի 4 հիմնասյուն: Դրանք են. Մասնակցություն. ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը կոչ է անում բոլոր անդամ պետություններին և այլ դերակատարներին ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում որոշումների ընդունման գործընթացներում կանանց մասնակցության բարձրացմանը նպաստելու համար: Բանաձևը կոչ է անում ապահովել կանանց հավասար մասնակցությունը հակամարտությունների կառավարման, կանխարգելման և կարգավորման գործընթացներում: Կանայք պետք է ներգրավված լինեն որպես ոստիկանության ներկայացուցիչներ, մարդասիրական անձնակազմի անդամներ, ռազմական դիտորդներ և այլն (ՄԱԿ ԱԽ 1325 բանաձև, կետ 4) :
Պաշտպանություն. ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը կոչ է անում անդամ պետություններին և այլ դերակատարներին ստեղծել հատուկ մեխանիզմներ կանանց համար արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար: Կանայք և աղջիկները ռազմական հակամարտությունների ժամանակ պետք է պաշտպանված լինեն սեռական բռնությունից, բռնաբարությունից և գենդերային հիմք ունեցող այլ բռնություններից: Նրանց անվտանգությունն անհրաժեշտ է պահպանել նաև արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:
Կանխարգելում. ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը կոչ է անում անդամ պետություններին և այլ դերակատարներին բարելավել միջամտության ռազմավարությունները՝ կանանց նկատմամբ սեռական և գենդերային բռնությունները կանխարգելելու նպատակով: Հիմնական մեթոդները պետք է ընդգրկեն միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական օրենքները ոտնահարողների` օրենքի շրջանակներում հետապնդումը և պատասխանատվության ենթարկելը: Անդամ պետությունները պետք է խթանեն ազգային պատժիչ օրենքների ընդունումը և իրականացումը, ինչպես նաև աջակցեն ազգային մակարդակում իրականացվող կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններին (ՄԱԿ ԱԽ 1325 բանաձև, կետ 9,10):
Վերականգնում. ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը կոչ է անում անդամ պետություններին և այլ դերակատարներին ստեղծել վերականգմանն ու օգնության տրամադրմանն ուղղված հատուկ մեխանիզմներ՝ ներպետական և միջազգային ճգնաժամերի հաղթահարման գործընթացներին գենդերային զգայունություն հաղորդելու համար: Սա իր հերթին նշանակում է, որ, օրինակ, անդամ երկրները պետք է հաշվի առնեն փախստական ճամբարներում կանանց և աղջիկների հատուկ կարիքները :

Նմանատիպ նյութեր
6924 դիտում
13:00 30-10-2019
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևից հետո կանչվել է ԱԳՆ
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին