211652_close_icon
views-count1249 դիտում article-date 23:24 27-01-2024

Դատավոր Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ-ում կքննվի առաջնահերթության կարգով. փաստաբան

Դատավոր Դ. Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդույունն ու գործը քննել Դատարանի 41-րդ Կանոնի կիրառմամբ, այն է` գանգատի քննարկմանը տրվել է առաջնահերթություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը:

«Միաժամանակ, Դատարանի 40-րդ Կանոնի կիրառմամբ Հայաստանի կառավարությունը անհապաղ տեղեկացվել է գանգատի մասին:

Վստահ եմ, որ Դատարանի վերջնական որոշմամբ կվերականգնվեն խախտված բոլոր իրավունքները»,- գրել է նա:
Հիշեցնենք 2023 թվականին Բարձրագույն դատական խորհուրդը ամենախիստ պատիժը կիրառեց դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ և դադարեցրեց նրա լիազորությունները։

Նմանատիպ նյութեր