211652_close_icon
views-count1342 դիտում article-date 16:13 28-01-2024

Հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է Հայոց բանակի ստեղծումը․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա կապակցությամբ․ 
 · 
«Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 32-րդ տարեդարձի առթիվ: 
Հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է Հայոց բանակի ստեղծումը, որը մեր պետության անկախության ու հայ ժողովրդի խաղաղ կյանքի երաշխավորն է:  Հայոց բանակն այսօր ի վիճակի է ապահովելու մեր անկախ պետականության և հայ ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ կյանքը, ինչի համար պարտական ենք մեր անդորրը դիրքերում և խրամատներում գիշերուզօր պաշտպանող հայ զինվորին։ 
Հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև:

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` զինվորներին, սպայական կազմին, արցախյան հերոսամարտի վետերաններին, երկրապահ կամավորականներին, մեր նորօրյա հերոսներին ցանկանում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, մարտական բարձր ոգի:

Հարգանքներով՝ Ռոմիկ Մխիթարյան»։

Նմանատիպ նյութեր