211652_close_icon
views-count925 դիտում article-date 11:49 30-01-2024

Չինաստանում 1 օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժն է տեղի ունեցել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Աքչի հատվածում մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իր կայքում հայտնում է Չինաստանի սեյսմիկ ցանցի կենտրոնը:

3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա։ Առաջին երկրաշարժը՝ 5,7 մագնիտուդով, տեղի է ունեցել նույն նահանգում Պեկինի ժամանակով 06:27-ին (Երևանի ժամանակով 02:27-ին), աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրորդ ցնցումը գրանցվել է Պեկինի ժամանակով 09:44-ին (Երևանի ժամանակով 05:44-ին), դրա ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։ Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկու ժամ անց:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 

Նմանատիպ նյութեր