211652_close_icon
views-count1027 դիտում article-date 17:15 30-01-2024

Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության

Այն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։

Այս մասին Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ըստ նրա՝ նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում և թվում էր՝ խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել։

«Բոլոր կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող տրվել մասնավոր հատվածների, 90 տարի վարձակալությունն էլ սեփականություն է»,- նշեց  նա։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ «Օղակաձև» այգին իրենից ներկայացնում է 6 հատված, թեև առանձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։

Ի դեպ, Հայկ Մարությանն անդրադարձավ նաև կարմիր գծերի թանկացմանը և պնդեց, թե գների բարձրացումը ոչ մի օգուտ չի բերել մայրաքաղաքին և նույն կերպ խցանումները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր