211652_close_icon
views-count24336 դիտում article-date 22:35 30-01-2024

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվել Opel Zafira-ում․ վարորդին, ով այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, առաջինն օգնության են հասել քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։

Պարզվել է, որ այն բռնկվել է տաքացուցիչի հատվածում։

Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդ 63-ամյա Հովսեփ Մ․-ն դաստակի և բազուկի հատվածում այրվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա իր կամքով դուրս է գրվել հիվանդանոցից։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր