946 դիտում
23:38 30-01-2024
Փաստաբանական համայնքը դժգոհ է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից
Փաստաբանների պալատը հայտարարություն է արել․
2024 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարցերը:
Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 01-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկել շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 01-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Փաստորեն, Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
Հատկանշական է, որ Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի:
Քննարկման ժամանակ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
Ելույթներ են ունեցել նաև փաստաբաններ Գևորգ Դավթյանը, Տիգրան Ստեփանյանը, Արամ Օրբելյանը, Հայկ Եգանյանը, Արթուր Հովհաննիսյանը,Կարեն Աղաջանյանը և այլք, ովքեր ներկայացրել են իրենց դիրքորոշումները և առաջարկությունները:
Բանախոսները հիմնականում ներկայացրել են հետևյալ տեսակետները՝
1) Բացակայում է Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ վիճելի դրույթների մասով.
2) Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի.
3) Նախագիծը փաստաբանների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների նկատմամբ նախատեսում ծանր հարկային ռեժիմ՝ համեմատ այլ տնտեսվարող սուբյեկտների.
5) Նախագծի ընդունման դեպքում փաստաբանական ծառայությունների գները շեշտակիորեն ավելանալու են, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով:
Նախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կունենան երկու տարբերակ՝ թանկացնել ծառայությունների գները կամ թաքցնել իրական շրջանառությունը: Բարեխղճության կանխավարկածով ղեկավարվելու դեպքում, փաստաբանները թանկացնելու են ծառայությունների գները.
6) Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է քաղաքացիների դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից.
7) Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին.
8) Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է փաստաբանի անկախությանը, քանի որ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հարկման ռեժիմում հարկային վարչարարությունն ավելի բարդեցված է, քան շրջանառության հարկի հարկման ռեժիմում.
9) Նախագիծ մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը և առանձնահատկությունները, այդ թվում՝ արդարադատության իրականացման հարցում կարևոր և առանցքային
դերակատարումը, փաստաբանական ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ՝
1. Կազմակերպել քննարկումներ և մասնակցել այլ հանրային միջոցառումներին, որոնք վերաբերում են Նախագծի վիճելի դրույթներին:
2. Զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել Նախագծի թերությունները:
3. Իրավասու պետական մարմիններին ներկայացնել առարկություններ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ:
4. Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով:
5. Սահմանել, որ վերոհիշյալ գործողությունները կկազմակերպվեն նախաձեռնող խմբի կողմից:
6. Հաջորդիվ գործողությունները կնախատեսվեն՝ պայմանավորված Նախագծի հետագա ընթացքով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1186 դիտում
16:33 17-11-2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում