211652_close_icon
views-count967 դիտում article-date 23:48 30-01-2024

Վայոց ձորի մարզպետը զինվորականներին շնորհակալագրեր է հանձնել

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարների հետ հունվարի 29-ին այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված N զորամիավորում և զորամասեր։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Շնորհավորելով զինվորականներին Բանակի օրվա առթիվ՝ մարզպետը բարձր է գնահատել մարտահրավերներով լի ժամանակահատվածում նրանց ներդրած ջանքները բանակի մարտունակության բարձրացման, բանակաշինության, պետության անվտանգության ապահովման գործում։Նա մաղթել է զինծառայողներին իրենց ազգանվեր առաքելությունում զգոնություն, հայրենիքին ծառայելու բարձր գիտակցում և անվտանգ ծառայություն։

Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանի կողմից հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած մեծ նվիրումի, արիության և անմնացորդ ծառայության համար մի շարք զինվորականներ արժանացել են շնորհակալագրերի։

Նմանատիպ նյութեր