35096 դիտում
14:26 31-01-2024
Երևանում պարեկները իրականացրել են «Համարաթափ անեմ քեզ» օպերացիա․ հայտնաբերվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Համարաթափ անեմ քեզ» օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Ալեքսանդր Գ․-ն ավտոմեքենայի վրա տեղադրել է կեղծ համարանիշներ իսկ մի քանի համարանիշներ էլ պահում է ավտոմեքենայի բեռնախցիկում։
Տեղում Ա․ Խուդինյանի հանձնարարականով Ա․ Իսախանյանի և Գ․ Առաքելյանի գլխավորությամբ իրականացվում է «Համարաթափ անեմ քեզ» օպերացիան, որի արդյունքում էլ պարզվում է, որ կասկածելի Toyota Land Cruiser Prado-ն գտնվում է Հերացի փողոցում։
Վայրկյաններ անց պարեկները կանգնեցնում են նշված ավտոմեքենան և տեղափոխում ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Արդեն ոստիկանությունում Ալեքսանդր Գ․-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացնում 2 զույգ 11 WW 111 և B 777 KM 777 հաշվառման համարանիշներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+