1096 դիտում
16:20 31-01-2024
Հայաստանը պետք է վերլուծի իր ազգային շահերը, պետք է բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է երկիրը գտնվում. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ում շատ ոգևորված են արտաքին պաշտպանական քաղաքականության հարցում Հայաստանի՝ դեպի հյուսիսատլանտյան դաշինք շարժվելու կապակցությամբ և որ ՆԱՏՕ-ն ավելի շատ մտերմություն է ցանկանում (Հայաստանի հետ-Խմբ.):
«Կարծում եմ՝ եթե ինչ-որ մեկը մտերմություն է ցանկանում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ մտերմությունն ինչ հետևանքներ է ունենում շատ երկրների համար՝ ներքաշում հակամարտություններում, ինքնիշխանության և անկախության կորուստ... և ամենակարևորը՝ ազգային շահերին հետևելու հնարավորություն կորուստ: Սակայն այս պարագայում պետք է վերլուծել՝ որոնք են Հայաստանի ազգային շահերը, պետք է բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը, ինչ հարևաններ ունի, պետք է պատմության դասագրքեր կարդալ նրանց համար, ովքեր կողմ են արտահայտվում այն մտերմության օգտին, որը հարաբերությունների խզում կամ առնվազն վատթարացում է ենթադրում տարածաշրջանների երկրների, հարևանների հետ», -ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ «այս ամենը պետք է վերլուծել ու հասկանալ՝ ինչն է բխում Հայաստանի ազգային շահերից, ինչն է կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարներում օգուտ բերում և ելնել այս ամենից, այլ ոչ թե կիսատ-պռատ խոսքերից, խոստումներից»։
Զախարովայի խոսքով՝ «Արևմուտքը բոլորին ամեն ինչ խոստանում է, սակայն խոստումները չի պահում»:

Նմանատիպ նյութեր
7331 դիտում
23:36 26-07-2020
Սոֆյա Հովսեփյան. Դպրոցահասակ երեխան ինչո՞ւ պիտի վերլուծի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, քելեխ բառերը
Այս բաժնից
832 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1066 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
799 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը