211652_close_icon
views-count1798 դիտում article-date 13:00 01-02-2024

Բարի ժամանց, այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 OO 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ակնկալում է, որ որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը։

«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ մեքենաների համարները։

Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց, որ այդ գնումներից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր