211652_close_icon
views-count1000 դիտում article-date 13:41 01-02-2024

Ջուրը ձրի է, մենք փող ենք ուզում այդ ջուրը սարից տուն հասցնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ջուրն այն ոլորտներից է, որտեղ մեր ընկալումները վերջին 30 տարվա մեջ չեն փոխվել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ջուրը, որպես ապրանք, ամեն օր ավելի կարևոր ու թանկարժեք է դառնում, ու մենք պետք է առերեսվենք մի պրոբլեմի հետ։ Պատկերացրեք գնանք, մտնենք «Mercedes»-ի սալոն, 100,000 դրամ տանք, ասենք մեզ մի հատ լավ ավտո տվեք։ Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը մոտվորապես այդպիսին է։ Մենք ասում ենք՝ այս 12 դրամը վերցրու, մի հատ խմելու, ոռոգման ու շուրջօրյա ջուր տուր։ Չի լինում այդպես, այս մոտեցումը պետք է փոխվի»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս հարցում կառավարությունը ևս թերացել է։

«Մենք չպետք է մտածենք այնպես անել, որ ջուրը չթանկանա, մեր մտածածն այն պետք է լինի, որ մարդիկ ջուր ունենան։ Ասում ենք՝ տեսեք ինչ լավ կառավարություն ենք, ջրի գինը չենք բարձրացնում, բայց ջրի հասանելիությունն էլ չենք բարձրացնում։ Երբ գուղերում ասում են՝ դե մեր պապերի ջուրն է, այդ ջրի համար փող եք ուզո՞ւմ։ Բայց հարգելինե՛րս, մենք ջրի համար չենք փող ուզում, ջուրը ձրի է, մենք ջուրը սարից տուն հասցնելու համար ենք փող ուզում, որովհետև ով ուզենա դույլերը վերցնի 25 կմ ոտքով գնա սարից ջուր բերի, ոչ ոք նրան չի ասի՝ մի րոպե, ուր ես գնում, փողս տուր։ Ջրի գնի 90 և ավելի տոկոսն այդ ջուրը տեղ հասցնելու, իսկ խմելու ջրի դեպքում՝ բավարար որակ ապահովելու համար է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր