922 դիտում
15:46 01-02-2024
Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության. Ալիև
Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիևի խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը» (չակերտները՝ խմբ.) Հայաստանին միացնելու և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման» (չակերտները՝ խմբ.) վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ըստ նրա՝ բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք չեն ճանաչում «Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ» (չակերտները՝ խմբ.)։
Ալիևն ասել է, որ «այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտի համար»։

Նմանատիպ նյութեր
532 դիտում
14:18 30-08-2024
Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ․ Ալիև
Այս բաժնից
709 դիտում
13:41 17-11-2024
Խորհրդարան է ներկայացվել օրենսդրական փաթեթ` հիմքում ունենալով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը
1033 դիտում
12:24 17-11-2024
Քննարկվել է Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը