211652_close_icon
views-count910 դիտում article-date 20:25 01-02-2024

Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում շչակ է գործարկվելու

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում փետրվարի 2-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

Նմանատիպ նյութեր