211652_close_icon
views-count898 դիտում article-date 16:48 03-02-2024

Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել. Ավանեսյան

Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, երբեմն էլ լինում են տեղային բռնկումներ։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,- Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ, ասել է Ավանեսյանը։

Նախարարը նշել է նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում  եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։

Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով` պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։
«Կասկածներին ու միֆերին հավատալը բերում են նրան, որ երեխաներին չեն պատվաստում»,– ասել է  նա։

Նմանատիպ նյութեր