3475 դիտում
13:36 16-03-2018
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. Ն. Փաշինյանն առաջարկեց Հայաստանում քաղցկեղից մահացության բարձ ցուցանիշի հարցը քննարկել ԱԺ–ում
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քննարկել քաղցկեղի հետ կապված վերջին զեկույցը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում քաղցկեղից մահանում է շուրջ 5000 մարդ:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին առաջարկեց հանձնաժողովում քննարկել ոչ միայն քաղցկեղը, այլ ևս 2-3 հիվանդություն, որոնք մահացության հիմնական պատճառ են հանդիսանում։
«2017 թվականին մահացել է 27 000 մարդ, որից 15 հազարը արյան շրջանառության, 5700-ը՝ քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
4656 դիտում
23:16 17-10-2018
Կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում. հետազոտություն
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը