211652_close_icon
views-count1090 դիտում article-date 15:08 04-02-2024

ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է ավելի քան 1 մլրդ ռուբլի ծախսել դեսպանատների շենքերի վերականգնման համար

News.am-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ​​կորպուսի սպասարկման վարչությունը մտադիր է ավելի քան 1 միլիարդ ռուբլի ծախսել դեսպանատների շենքերի վերականգնման վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է գերատեսչության ղեկավար Վյաչեսլավ Ֆատինը։

Ըստ Ֆատինի, անցյալ տարի այդ նպատակների համար ՌԴ ԱԳՆ-ն ծախսել է 760 մլն ռուբլի, իսկ այս տարի նախատեսվում է վերականգնել Պակիստանում, Մեքսիկայում, Արգենտինայում և Զամբիայում ՌԴ դեսպանատների շենքերը։ Կշարունակվեն նաև անցյալ տարի մեկնարկած Կիպրոսի, Սիրիայի և Մարոկկոյի դեսպանատների շենքերի վերանորոգման աշխատանքները։

«Հաշվի առնելով մեր օբյեկտների կարգավիճակը, դրանց պատմամշակութային նշանակությունը մայրաքաղաքի, ինչպես նաև ճարտարապետության գիտակների և մասնագիտական ​​հանրության համար, ճիշտ կլինի ասել, որ մենք չունենք լհեշտ օբյեկտներ»,- ասել է Ֆատինը՝ նշելով, որ արդեն ավարտվել են Թաիլանդի, Քենիայի և Իսպանիայի  դեսպանատների  շենքերի վերանորոգման աշխատանքները։

Նմանատիպ նյութեր