211652_close_icon
views-count799 դիտում article-date 19:09 05-02-2024

Եգիպտոսը ցանկանում է Թուրքիայից գնել անօդաչու թռչող սարքեր․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի։ Նա նշել է, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմնականում ավարտված է և դա դրական է ազդում նաև Լիբիայի հետ հարաբերությունների վրա։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում օրակարգային հարցերի շարքում է Եգիպտոսի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքեր (IHA)  գնելու հարցը։

Անդրադառնալով Միջերկրական ծովում անվտանգային խնդիրներին` Ֆիդանը հատկապես կարևորել է այդ գործում Եգիպտոսի հետ համագործակցությունը։

«Եգիպտոսում մեծ թվով թուրք ներդրողներ կան, և ցանկություն ունենք ավելացնել դրանք։ Եգիպտոսը մեզ համար բարեկամության, եղբայրության և հնարավորությունների երկիր է»,-նշել է Ֆիդանը։

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Ֆիդանը նշել է․ «Իսրայելը անվտանգություն չի փնտրում, ավելի շատ հողեր է փնտրում։ Իսրայելը ապահով կլինի, երբ դադարի ավելի շատ հող հետապնդել, ընդունի 1967 թվականի սահմանները և պաղեստինցիներին տա իրենց սեփական պետությունը»։

Ֆիդանը խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարին Թուրքիա կատարելիք այցի մասին և նշել, որ այն ծրագրված այց է և դրա շրջանակներում հնարավորություն կլինի կրկին քննարկել որոշ հարցեր։

Ինչպես նաև հավելել է, որ հացահատիկային միջանցքի հարցը մշտապես Թուրքիայի օրակարգում է և այս այցի շրջանակներում վերոնշյալ հարցը ևս կքննարկվի և հարավի ու Աֆրիկայի որոշ երկրներին ցորենից զրկելը մարդասիրական խնդիր է։

Նմանատիպ նյութեր