898 դիտում
10:15 08-02-2024
Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայում հրադադարի հաստատման եռափուլ նախագծում ներկայացված առաջարկները: Փոխարենը նա հայտարարել է, որ Իսրայելի ռազմական հարձակումը Գազայի հատվածում կշարունակվի՝ մինչև առաջիկա ամիսներին «բացարձակ հաղթանակի» հասնելը:
Ինչպես գրում է politico.com-ը, Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջ քաշած պայմանները՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, որակել է «զառանցանք»՝ կոշտ քննադատելով ցանկացած պայմանավորվածություն, որը պատերազմից հետո զինյալների խմբին ամբողջությամբ կամ մասնակի վերահսկոողություն կտա Գազայի հատվածի նկատմամբ:
Նեթանյահուն այս մեկնաբանություններն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից անմիջապես հետո:
«ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներին հանձնվելը, որոնք մենք հիմա լսեցինք, ոչ միայն չի հանգեցնի գերիներին ազատելուն, այլ պարզապես կտանի դեպի ևս մեկ կոտորածի», - ասել է Նեթանյահուն երեկոյան մամուլի ասուլիսում:
«Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ գործողությունը կտևի ամիսներ, ոչ թե տարիներ։
«Ուրիշ լուծում չկա», - հավելել է նա:
Նեթանյահուն ևս մեկ անգամ բացառել է ցանկացած պայմանավորվածություն, որը ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ է թողնում Գազայի ցանկացած հատված: Նա նաև ասել է, որ Իսրայելը «միակ ուժն» է, որն ի վիճակի է երաշխավորել անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։
Երեկ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներկայացուցիչները պատրաստել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ իրենց ծրագրի նախագիծը։
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից (յուրաքանչյուրը՝ 45 օր)՝ իսրայելցի պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ, Գազայի հատվածի վերակառուցում, իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում և մահացածների մարմինների փոխանակում։
Ըստ ծրագրի՝ կռիվը պետք է դադարեցվի առնվազն չորսուկես ամսով։
Գործակալության տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ծրագրի համաձայն՝ առաջին փուլում Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով։ Նույն փուլում տեղի կունենա իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածի բնակեցված տարածքներից, ինչպես նաև հիվանդանոցների ու փախստականների ճամբարների վերականգնումը։
45 օրվա ընթացքում կամ խաղաղության ծրագրի երկրորդ փուլի ընթացքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պետք է տեղի ունենա գերիների փոխանակում Իսրայելում գտնվող պաղեստինցի գերիների հետ: Նույն ժամանակահատվածում պետք է տրամադրվի մարդասիրական օգնություն։
Հունվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցողները ավարտում են ժամանակավոր զինադադարի մասին նոր համաձայնագիրը։ Փետրվարի 6-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ «դրական պատասխան» է ուղարկվել Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներին՝ հրադադարի շրջանակային համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, իսրայելական հետախուզական Մոսադ գործակալության անունից, հաստատել է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման ստացումը։

Նմանատիպ նյութեր
802 դիտում
21:59 30-01-2024
Նեթանյահուն ասել է, որ զորքերը Գազայից դուրս չի բերի, քանի դեռ Իսրայելը լիովին չի հաղթել ՀԱՄԱՍ-ին
775 դիտում
12:28 10-03-2024
Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է «Համաս»-ին աջակցելու, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար
Այս բաժնից
787 դիտում
19:10 16-11-2024
Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը