211652_close_icon
views-count745 դիտում article-date 13:22 09-02-2024

Արարատ Միրզոյանն ու Ֆերնանդո Արիասը քննարկել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ միանալուց ի վեր երկրում իրականացված օրենսդրական բարեփոխումներում։

ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը ներկայացրել է վերջին շրջանի զարգացումների պայմաններում կազմակերպության համար առկա մարտահրավերները, այդ թվում՝ կոնվենցիայով սահմանված մանդատի իրականացման համատեքստում։

Մտքեր են փոխանակվել փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ ու անդամ երկրների կողմից շարունակական ջանքերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր