33429 դիտում
16:22 09-02-2024
Երևանում մոտոցիկլով ինքնավթարի է ենթարկվել 26-ամյա տղան․ նա, ում առաջինը օգնության են հասել պարեկները, հայտնաբերվել է կողաշրջված մոտոցիկլից մի քանի մետր հեռավորության վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած մոտոցիկլով Ռուբինյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնավթարի հետևանքով մոտոցիկլավարը, ում մոտոցիկլից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Ղազար Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մովսիսյանը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու պարեկները։
Վերջիններս օգտագործել են իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփուոմ պահվող դեղամիջոցները։
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+