211652_close_icon
views-count790 դիտում article-date 22:59 09-02-2024

ԵՄ-ն կորցրել է իր քաղաքական կշիռն ու մրցունակությունը, քանի որ հայտնվել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ․ Հունգարիայի ԱԳ նախարար

Tert.am-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը կորցրել է իր քաղաքական կշիռն ու մրցունակությունը, քանի որ հայտնվել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, և նա պետք է ազատվի դրանից:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

«Եվրամիությունը վերջերս կորցրեց իր կշիռը, հեղինակությունը և մրցունակությունը, քանի որ չկարողացավ մեկուսացնել պատերազմը Ուկրաինայում, չկարողացավ դադարեցնել պատերազմը և իրավիճակը շրջել դեպի խաղաղություն, բայց դա էլ ավելի լրջացրեց՝ զենք մատակարարելով հակամարտության գոտի»,- ասել է Հունգարիայի արտգործնախարարը M1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նմանատիպ նյութեր