211652_close_icon
views-count835 դիտում article-date 15:25 10-02-2024

Սևանա լճի մակարդակն իջել է 11 սմ-ով

2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

2023 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում ջրատարով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 114.456 մլն խոր.մ, իսկ Սևանա լճից բացթողնված ջրի քանակը Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով կազմել է 228.234 մլն խոր.մ:

Արդյունքում, Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2023 թվականին բացասական է եղել՝ -140.1 մլն խոր.մ և տարեկան կտրվածքով լճի մակարդակն իջել է 11 սմ-ով։

2023 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.28 մ, լճի մակերեսը 1276.418 կմ², իսկ լճի ծավալը 37.90 կմ³, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ համապատասխանաբար՝ 1900.17 մ, 1275.372 կմ² և 37.76 կմ³։

Հաշվեկշռի հարաբերական անկապքը՝ 3.81%:

Նմանատիպ նյութեր