211652_close_icon
views-count838 դիտում article-date 16:13 31-08-2024

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին:Այս մասին հայտնել է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել: Լճի մակարդակի ամենից մեծ իջեցում տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

2010-2023թթ. ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում միջինը լճի մակարդակը իջել է 18սմ-ով, 2024թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ իջել է 5 սմ-ով:

Նմանատիպ նյութեր