211652_close_icon
views-count4285 դիտում article-date 17:59 11-02-2024

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes-ներն ու «07»-ը. կա վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Արմավիրի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մյասնիկյան-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 58-ամյա Գրիգոր Գ․-ի վարած Mercedes մակնիշի, 22-ամյա Արարատ Զ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 19-ամյա Սիմոն Հ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սիմոն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վարորդներին ու վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արայիկ Աբդոյանն ու կրտսեր պարեկ Սևակ Վարդանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր