18869 դիտում
10:16 12-02-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Honda-ն ու Hyundai-ը․ կան վիրավորներ․ բնակիչներնը ասում են․ «Էս մահաբեր խաչմերուկում վթարների հիմնական մեղավորը «ուղեղը սպրիչով հանած» այն «չինովնիկն» է, ով «սվետաֆորները» հանել տվեց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի քնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի վայրի հարևանթյամբ բնակվող քաղաքացիները իրենց զայրույթն էին հայտնում, ասելով․ «Այս խաչմերուկում դեռ սովետական տարիներին լուսակիր (սվետաֆոր) էր գործում և կարելի է ասել թե վարորդները, թե հետիոտները, թե բնակիչներս անվտանգ էինք մեզ զգում։ Սովետի փլուզումից հետո, որ մի «ծալապակասը» որոշեց, որ էս խաչմերուկից պետք է «սվետաֆորները» հանեն ու դրանից հետո գրեթե վթարները նշված վայրում հաճախակիացել են։ Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին պնդելով, որ լուսակիրները նորից տեղադրեն, ամեն անգամ խոստանում են, բայց լրիվ «օդ» են դուրս գալիս, անգամ լուսակիրների բացակայության պատճառով մահվան ելքով վրաերթեր, ավտովթարներ են տեղի ունեցել։ Մի թե այդ «չինովնիկներին» դուր է գալիս նման դեպքերի կրկնությունը։ Լուսակիրները դրեք, հակառակ դեպքում վթարները չեն պակասի ու մարդկանց համբերության բաժակը մի օր կլցվի ու կդիմեն ամենակտրուկ միջոցների»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+