211652_close_icon
views-count1045 դիտում article-date 11:18 12-02-2024

Այն, ինչ խաղաղության պայմանագրում առաջարկում է Ադրբեջանը, միանգամայն արդարացված է. Բաքվում ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը;

Նա նաև հավելել է, որ «Ղարաբաղի հարցը փակված է»՝ ընդգծելով, որ անցած տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն չի ստացվել:

«Այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներն և դրույթներ են, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքվող խաղաղության պայմանագրերում։ Եվ սկզբունքորեն, ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել», - ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ խորհուրդներ տալ։

«Այս հարցում մենք շատ լավ փոխգործակցում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտելու խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան», - նշել է Եվդոկիմովը։

Նմանատիպ նյութեր