211652_close_icon
views-count736 դիտում article-date 20:59 12-02-2024

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովի հետ

2024 թվականի փետրվարի 12-ին Խարկով քաղաքում տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ուկրաինայում, մասնավորապես Խարկովի մարզում ստեղծված իրավիճակը, մարզի հայ համայնքի խնդիրները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։

Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Խարկովում հայ համայնքի ներկայացուցիչ, մարզային ներկայացուցչական մարմնի (Ռադայի) պատգամավոր Արմեն Բակմանյանը։

Հանդիպումից հետո Խարկովի մարզպետի ուղեկցությամբ դեսպանը մասնակցեց Ուկրաինայի հայերի միության կողմից Խարկովի հիվանդանոցներին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։

Նմանատիպ նյութեր