211652_close_icon
views-count3874 դիտում article-date 09:37 13-02-2024

«Հետաքրքիր է՝ երբևէ որևէ օջախում լսե՞լ է, որ ասեն «եկեք Ղարաբաղից էլ հրաժարվենք, մեր պատմությունից էլ, Արարատից էլ, մենակ թե խաղաղություն լինի». «ՉԻ»

Նիկոլ Փաշինյանը Աշտարակում «կուսակցական ակտիվի» հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իրենք, որպես իշխանություն, լավ չեն լսել և ճիշտ չեն հասկացել ժողովրդի ուղերձը, որն իրենցից խաղաղություն էր պահանջում…

… Նա չի հասկանում (կամ ձևացնում է՝ իբր չի հասկանում), թե իշխանություններից խաղաղություն պահանջելով ինչ նկատի ուներ ժողովուրդը։ Ու երբ ասում է՝ «ո՛ր օջախը մտնում էինք, խաղաղության կենացն էին բարձրացնում», հետաքրքիր է՝ երբևէ որևէ օջախում լսե՞լ է, որ ասեն «եկեք Ղարաբաղից էլ հրաժարվենք, մեր պատմությունից էլ, Արարատից էլ, մենակ թե խաղաղություն լինի»։ Վստահ եք, չէ՞, որ երբևէ նման «ուղերձ» չի ստացել։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» այլընտրանքը վաղուց անցյալում է, մենք այդպիսի ընտրության հնարավորությունը քառորդ դար առաջ ենք բաց թողել։ Հիմա հարցադրումը բոլորովին այլ է․ «նորից պատերազմելու վճռականությո՞ւն՝ հանուն իրական խաղաղության, թե՞ կապիտուլյացիա»։ Ընդ որում՝ նորից պատերազմելու վճռականությունն անպայմանորեն չի նշանակելու նոր պատերազմ, ոչ էլ կապիտուլյացիան է անպայմանորեն ապահովագրելու նոր պատերազմից։

Աղբյուրը՝ «ՉԻ»

Նմանատիպ նյութեր