211652_close_icon
views-count826 դիտում article-date 10:25 13-02-2024

Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի հարակից որոշ հատվածներում այսօր կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) կառուցման շրջանակներում Մ-1‚ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի կմ55+980-կմ56+180-ի և կմ56+300-կմ56+370-ի հարակից հատվածներում այսօր՝ փետրվարի 13-ին‚ ժամը 15։00-17։00‚ կկատարվեն պայթեցման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա‚ բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ», - նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր