211652_close_icon
views-count1177 դիտում article-date 11:10 13-02-2024

Ադրբեջանը հայտարարել է, թե ի պատասխան «հայկական սադրանքի» իրականացվել է «Հատուցում» գործողությունը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ի պատասխան փետրվարի 13-ին «հայկական սադրանքի» (չակերտները՝ խմբ.), իրականացվել է «Հատուցում» գործողությունը։

Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք» (չակերտները՝ խմբ.), որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, «այսուհետ կստանա ավելի լուրջ և վճռական միջոցներով պատասխան»։

«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Երեկ Ադրբեջանը հայտարարել էր, թե «Հայաստանը Ներքին Հանդի դիրքերից կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ» (չակերտները՝ խմբ.):

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կա 2 զոհ և վիրավորներ։

Նմանատիպ նյութեր