1093 դիտում
22:35 13-02-2024
«Հպարտ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան»․ Գյումրիում չեմպիոնուհու մասին ֆիլմ է նկարահանվում. aravot.am
Գյումրու այսօրվա ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնելն էր, գրում է aravot.am-ը։
Պարզվեց, որ ֆիլմ է նկարահանվում գյումրեցի ծանրորդուհի, անկախ Հայաստանի ծանրամարտի աշխարհի առաջին չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին։
Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը, ներկայացնելով օրակարգի հարցն, ասաց․ «Բոլորս հպարտ ենք, ուրախ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան։ Մեր սպորտսմենի մասին ֆիլմ է նկարահանվում։ Այն նկարահանվում է Գյումրիում, դիմել են համայնքապետին՝ օգնության։
Ֆիլմի նկարահանմանը մասնակցում են 40 հոգի, խնդրել են ընթրիքի ծախսը և քնելավարձը կատարվի համայնքի կողմից։ Մենք կարողանանք գոնե այսպես օգնել մեր Նազիկի ֆիլմը լույս աշխարհ բերելուն»։
Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ հավելեց, որ ֆիլմը բնութագրում է գյումրեցու անկոտրում կամքը, թեև Նազիկն է գլխավոր դերում, բայց նա խորհրդանշում է այն փաստը, որ Գյումրին չեմպիոնների քաղաքն է։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
4046 դիտում
16:51 15-04-2016
Նազիկ Ավդալյան. Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից
4104 դիտում
14:13 29-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Նազիկ Ավդալյան. տեսանյութ
Այս բաժնից
592 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1306 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1150 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը