41809 դիտում
10:07 14-02-2024
Շիրակի մարզում «սատանայական» համարանիշներով BMW-ն շնորհիվ պարեկների ոչ թալանվեց, ոչ էլ վերածվեց մետաղե ջարդոնի, իսկ տերը օրեր շարունակ անհասանելի էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Շիրակի մարզի վարչական տարածքում BMW մակնիշի 66 LF 666 համարանիշի ավտոմեքենան կայանել է վտանգավոր հատվածում, ինչը վթարային իրավիճակ է ստեղծում վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում պարեկները փորձել են կապ հաստատել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ, սակայն ապարդյուն։ 3 օր, անգամ բքի պայմաններում պարեկները հսկողություն են իրականացրել ու տեսնելով, որ ավտոմեքենայի սեփականատերը չի մոտենում, որպեսզի մեքենան տեղափոխի, Երևանից հատուկ ավտոքարշակ է կանչվում և ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե այդ 3 օրերի ընթացքում պարեկները հսկողություն չիրականացնեին կամ ավտոմեքենան կթալանվեր, կամ էլ կդառնար վթարի պատճառ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
17393 դիտում
23:09 30-09-2014
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ սատանայական համարանիշներով BMW-ն հայտնվել է ջրատարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ