211652_close_icon
views-count868 դիտում article-date 20:36 16-02-2024

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ասրյանն այցելել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-16-ն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ Էդվարդ Ասրյանը հետևել է նաև ինժեներական և ամրաշինական կառույցների շինարարության ընթացքին, այցելել նորակառույց մոդուլային զորամաս, դիտարկել հարդարման և կահավորման աշխատանքները։

Նմանատիպ նյութեր