211652_close_icon
views-count1588 դիտում article-date 22:12 16-02-2024

«Աննա Եղիազարյանը մի ճակատագրական, ոչ մարդկային և ոչ Կարմիր խաչին հարիր քայլ արեց»․ Մխիթար Մնացականյան. aravot.am

«Ես ցավ եմ ապրում, նույնիսկ անհարմար զգում, որ այսպիսի մեծ ու կայացած կառույցը այսպիսի խնդիր ունի»,-Հայկական կարմիր խաչի ընկերության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կազմակերպության նախագահ Մխիթար Մնացականյանը՝ անդրադառնալով կազմակերպության ներսում եղած տարաձայնություններին, գրում է aravot.am-ը։ 

Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածվեց, որ Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։

Մինչդեռ փաստաբանը պնդեց, որ այդ նիստը իրավաչափ չէր կարող լինել։ Անդրադառնալով իր ու կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հարաբերություններին՝ Մխիթար Մնացականյանն ասաց․ «Աշխատանքային վիճակ էր, եղել է, որ դիտողություններ, հարցեր են եղել, որպես նախագահ իրեն կշտամբել եմ կամ ուշադրություն եմ դարձրել աշխատանքային ռեժիմով, մասնավորապես տենդերային աշխատանքը, ձևը, որ կատարում էր, մի քիչ հարմար չէինք գտնում։ Մինչդեռ ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համահունչ։ Կան նաև այլ դետալներ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 
 

Նմանատիպ նյութեր