211652_close_icon
views-count1063 դիտում article-date 18:17 17-02-2024

Չինաստանը հիշեցրել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին

Պեկինը երբեք չի հրաժարվել օգնել՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը։

Հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Չինաստանը երբեք չի հրաժարվել խաղաղության հաստատումից և չի թուլացրել բանակցությունները խթանելու իր ջանքերը», - ասել է Վան Ին՝ հավելելով, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այդ խնդրի կապակցությամբ մտքերի փոխանակում է ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ 

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ և ուղարկել հատուկ ներկայացուցչին՝ որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև։

«Այս ամենի հետևում կա միայն մեկ նպատակ, որին հետամուտ է Չինաստանը՝ կոնսենսուսի հասնել հակամարտությունը դադարեցնելու համար և ճանապարհ հարթել խաղաղ բանակցությունների համար»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը։

Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը չի սանձազերծել ուկրաինական ճգնաժամը և դրա մասնակիցը չէ, սակայն ձեռքերը ծալած չի նստել՝ հեռվից հետևելով իրադարձություններին։

Նմանատիպ նյութեր