211652_close_icon
views-count838 դիտում article-date 11:44 19-02-2024

Եվրոպայի այս առաջնությունը ինձ համար դժվար ստացվեց․ Հակոբ Մկրտչյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի մեդալների համար մրցակցությունը դժվարներից մեկն է համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը դժվար ստացվեց, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունեի: Ցավեր ունեի ուսերիս հատվածում, արմունկի ցավ նույնպես կար: Բայց, այս ամենը հաղթահարելով, ունեցանք այն արդյունքը, որն ունենք: 96 կգ քաշային կարգում մրցակցությունն իսկապես դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Մկրտչյանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 161 և 166 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 և 209 կգ: 

Այս ձևում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն  դարձավ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նույն քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։

Նմանատիպ նյութեր